Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ Կ-02082024-08-0232 որոշումը՝ որոշում եմ․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 18-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի Այգիների թաղամաս 1-ին փողոց 5 հասցեի 08-094-0026-0002 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու և Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 8-ի թիվ 377-Ա որոշումը անվավեր ճանաչելու մասին թիվ 667-Ա որոշումը ճանաչել անվավեր։