Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի, 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1–ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 209-Ա որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 9/1 հասցեի, 131,85 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը վարձակալ Սուսաննա Հովհաննեսի Շաբոյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին՝
1) Շաբոյան Սուսաննա Հովհաննեսի (ծնված 1969 թվականի նոյեմբերի 1-ին), ինքը,
2) Շաբոյան Արմեն Գագիկի (ծնված 1991 թվականի փետրվարի 1-ին), տղան, նվիրատվություն կատարելու մասին և բնակելի տնով զբաղեցրած 08-032-0001-0072 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 60 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին՝ կնքել պայմանագրեր և ներկայացնել նոտարական վավերացման։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված, կադաստրային արժեքով՝ մեկ քառակուսի մետրի համար 218 դրամ, օտարվող հողամասի վաճառքի գինը կազմում է 13080 (տասներեք հազար, ութսուն) դրամ:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը դուրս գրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գույքացանկից։
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։
5. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի 3-րդ փողոց 15/2 շենքի թիվ 8 բնակարանը վարձակալ Սուսաննա Հովհաննեսի Շաբոյանի ընտանիքի երկու անդամներին նվիրատվություն կատարելու մասին» թիվ 1450-Ա և 2025 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի 3-րդ փողոց թիվ 8 հասցեի բնակելի տունը վարձակալ Սուսաննա Հովհաննեսի Շաբոյանի ընտանիքի երկու անդամներին նվիրատվություն կատարելու և դրանով զբաղեցված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու պայմանագրեր կնքելու մասին» թիվ 605-Ա որոշումները: