Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 217
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 231-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԱԻՐԱ ՍԵՐՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԹՎՈՎ 2 ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Ազատանի և Ախուրյանի հոգևոր հովիվների դիմումները՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ ոչ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածից Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանին տրամադրել՝ 

1)   Հայաստանի Հանրապետության Շիրակի  մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու ջեռուցման ծախսերի վճարման  համար՝ 300000 / երեք հարյուր հազար/ դրամ,

2)  Հայաստանի Հանրապետության Շիրակի  մարզի Ազատան բնակավայրի «Սուրբ Ստեփանոս» եկեղեցու ջեռուցման ծախսերի վճարման  համար՝ 500000 / հինգ հարյուր հազար/ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱԻՐԱ ՍԵՐՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner