Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի թիվ 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 1-ի թիվ 3 նիստի արձանագրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 28 ընտանիքների անդամների դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ դիմումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԱխուրյան համայնքի թվով 26 (քսանվեց) սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին տրամադրել միանվագ դրամական աջակցություն ընդամենը՝ 645 000 (վեց հարյուր քառասունհինգ հազար) դրամ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 3-րդ խմբի 1-ին դասի «Հարազատին կորցրած անձինք» բյուջեի ծրագրի «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 2 (երկու) սոցիալապես անապահով ընտանիքի անդամին հուղարկավորության կազմակերպման համար տրամադրել ընդամենը 50000 (հիսուն հազար) դրամ՝ համաձայն թիվ 2 հավելվածի: |