Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների Ախուրյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1991 թվականի նոյեմբերի 29-ի «Ախուրյանի Շրջխորհրդի գործկոմի անհատական բնակարանային շինարարության վերաբերյալ կոմպլեքսային ուսումնասիրման տեխնիկական հոնձնաժողովի կողմից շինարարության թույլտվության մասին» թիվ 21 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «հողակտորը» բառից առաջ տեքստը լրացնել «600 քառակուսի մետր մակերեսով» թվով և բառերով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի իրավատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: