Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10-րդ բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1) 2024 թվականի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում կայացած բռնցքամարտի դեռահասների Մ-15 Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝
ա․ 42 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի բնակիչ Սուրեն Վահրամի Բաբլումյանին՝ 40000 (քառասուն հազար) դրամ, մարզիչ Հովհաննես Վաչագանի Մկրտչյանին՝ 20000 (քսան հազար) դրամ:
2) 2024 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում կայացած աթլետիկայի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 3-րդ տեղը զբաղեցրած ՝
ա․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Գեղեցիկ Մասիսի Ասոյանին՝ 80000 (ութսուն հազար) դրամ:
բ․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Սյուզի Արմենի Դիլոյանին՝ 80000 (ութսուն հազար) դրամ:
գ․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի բնակիչ Մելինե Համլետի Ավետիսյանին՝ 80000 (ութսուն հազար) դրամ: