Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ուսումնական հաստատությունների ավագ զինղեկ Սարգիս Ալթունյանի դիմումը՝ Ախուրյան համայնքի մի շարք դպրոցների համար օդամղիչ հրացաններ ձեռք բերելու մասին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) օդամղիչ հրացաններ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց», «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց», «Կառնուտի միջնակարգ դպրոց» և «Այգաբացի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից յուրաքանչյուրին հատկացնել 75000-ական (յոթանասունհինգ հազար) դրամ, ընդամենը՝ 300000 (երեք հարյուր հազար) դրամ: |