Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 55-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 55-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱԽՈՒՐՅԱՆԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ԱԽՈՒՐՅԱՆԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ԿԱՌՆՈՒՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԱՅԳԱԲԱՑԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ուսումնական հաստատությունների ավագ զինղեկ Սարգիս Ալթունյանի դիմումը՝ Ախուրյան համայնքի մի շարք դպրոցների համար օդամղիչ հրացաններ ձեռք բերելու մասին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) օդամղիչ հրացաններ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց», «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց», «Կառնուտի միջնակարգ դպրոց» և «Այգաբացի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից յուրաքանչյուրին հատկացնել 75000-ական (յոթանասունհինգ հազար) դրամ, ընդամենը՝ 300000 (երեք հարյուր հազար) դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(164.81 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner