Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով հողամասի վարձակալ՝ Ամալյա Բրիկետի Սահակյանի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունն ու հողամասը հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում չլինելու հանգամանքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող, Ախուրյան բնակավայրի, Ախուրյանի խճուղի 30 հասցեում գտնվող, 08-007-0069-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0884 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով օտարել՝ կառուցապատելու իրավունքով հողամասը վարձակալած քաղաքացի՝ Ամալյա Բրիկետի Սահակյանին (ծնված 1947 թվականի նոյեմբերի 26-ին):
2.Հողամասի օտարման գինը կազմում 1079364 (մեկ միլիոն, յոթանասունինը հազար երեք հարյուր վաթսունչորս) դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ամալյա Բրիկետի Սահակյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |