Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 897-Ն որոշման 47-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 55/25 գրությունը
1․ Թույլատրել քաղաքացի՝ Վահագն Վարդապետյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի 12 փողոց տուն 4 հասցեի տարածքում գտնվող ծառերի էտ իրականացնելու՝ պահպանելով անվտանգության կանոնները։
2․ Էտած ծառերի ճյուղերը օգտագործել ընտանիքի կարիքների համար։