Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Կ-04062025-08-0174 որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի տարածքում գտնվող 08-071-0029-0007 կադաստրային ծածկագրով 0,056575 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը ճանաչելու վերաբերյալ» թիվ 50-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «08-071-0029-0007 կադաստրային ծածկագրով» թվերը և բառերը փոխարիննել «08-071-0029-0006 և 08-071-0029-0007 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող» թվերով և բառերով։ |