Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի անապահով ընտանիքների դիմումները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից թվով 8 անապահով ընտանիքների տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ 245000/երկու հարյուր քառասունհինգ հազար/ դրամ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեի 10-րդ բաժնի 3-րդ խմբի 1-ին դասի «Հարազատին կորցրած անձինք» ծրագրի «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» 4726 հոդվածից թվով 1 անապահով ընտանիքի տրամադրել դրամական օգնություն՝ 25000/քսանհինգ հազար/ դրամ՝ համաձայն թիվ 2 հավելվածի։ |