Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան գյուղի բնակիչ՝ Գևորգ Արարատի Համբարյանը 2024 թվականի օգոստոսի 28-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 638,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության անասնաշենքը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-076-0011-0007 կադաստրային ծածկագրով 0,06384 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 638,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության անասնաշենքը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-076-0011-0007 կադաստրային ծածկագրով, 0,06384 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ղարիբջանյան, 2-րդ խճուղի, 1-ին նրբանցք, 5 անասնաշենք, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 24072024-08-0059) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 1313189 (մեկ միլիոն երեք հարյուր տասներեք հազար մեկ հարյուր ութսունինը) դրամ արժեքով, որից՝ 1115923 (մեկ միլիոն մեկ հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր քսաներեք) դրամը շինության արժեքն է, իսկ 197266 (մեկ հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր վաթսունվեց) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Գևորգ Արարատի Համբարյանին (ծնված 06/11/2005թ.)
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Գևորգ Արարատի Համբարյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |