Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրենի գրությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի տարածքում գտնվող, 08-080-0116-0170 և 08-080-0111-0058 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի 53․17581 և 29․07849 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով տրամադրել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին՝ ծառատունկ իրականացնելու և անտառապատ տարածքներն ավելացնելու նպատակով: 2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: |