Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Սուսաննա Հենրիկի Մուրադյանը 2023 թվականի մարտի 10-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 126,69 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և հարթակը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-071-0007-0005 կադաստրային ծածկագրով 0,03056 հեկտար մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 126,69 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և հարթակը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N14032023-08-0018), ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-071-0007-0005 կադաստրային ծածկագրով, 0,03056 հեկտար մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Հովունի 6-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2 բնակելի տուն) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 306445 (երեք հարյուր վեց հազար չորս հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, որից՝ 239824 Հայաստանի Հանրապետության դրամ շինության արժեքն է, իսկ 66621 Հայաստանի Հանրապետության դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Սուսաննա Հենրիկի Մուրադյանին (անձնագիր AP0671256 տրված 2017 թվականի հունվարի 18-ին, 016-ի կողմից):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1) Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: |