Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացված գումարներից 2022 թվականի հուլիսի 23-29-ը Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքում կայացած «Օրանժ- Քոբուլեթի 2022» պարի միջազգային մրցույթ-պառատոնին առաջին տեղը զբաղեցրած «Մարինա» պարային համույթի թվով 10 /տասը/ սաների ծնողներին տրամադրել դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին 15000-ական դրամի չափով, համաձայն հավելվածի: |