Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի, 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով,, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի թիվ 73-Ա որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Պատրիս Լազարեան փողոց, թիվ 13 հասցեի, սեփականության իրավունքով Մկրտիչ Սերյանի Փիլոսյանին պատկանող 08-007-0109-0008 կադաստրային ծածկագրով հողամասի վրա գտնվող, Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող 215,37 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը նվիրել հողամասի սեփականատիրոջը։
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։