Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 11-ին Քեթի բնակավայրում կրթահամալիրի նոր շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար կազմակերպված հանրային լսման արձանագրությունը և հաշվի առնելով նախաձեռնողի՝ «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության տնօրենի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` Նախնական համաձայնություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրում կրթահամալիրի նոր շենքի կառուցմանն ուղղված «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության գործունեությանը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անցկացման նպատակով: |