Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի I-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրապահ կամավորականների միության նախագահ Աշոտ Լիպարիտի Ծերունյանի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Բավարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրապահ կամավորականների միության նախագահ Աշոտ Լիպարիտի Ծերունյանի խնդրանքը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի թվով 4 (չորս) զոհված ընտանիքների անդամներին և թվով 7 (յոթ) ազատարամարտիկներին տրամադրել 50,0 (հիսուն) հազարական Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների: |