Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2023 թվականի մայիսի 25-ի թիվ 02․1//04783-2023 գրությամբ ներկայացված եզրակացությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 08-078-0141-0001 կադաստրային ծածկագրով ջրային նպատակային նշանակության հողամասը վարձակալությամբ օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 152-Ա որոշումը։ |