Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Նարինե Հովհաննեսի Մուրադյանի դիմումը և Շիրակի մարզպետի 1997 թվականի հունիսի 5-ի թիվ 109 որոշումը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 15-ի թիվ 113-Ա որոշումը, որոշում եմ՝
1.Սեփականության իրավունքով քաղաքացի Նարինե Հովհաննեսի (ծնված 08/04/1964 թվական), Արմենուհի (ծնված 15/12/1983 թվական), Քրիստինա (ծնված 25/02/1986 թվական) և Զասենիկ (ծնված 29/06/1987 թվական) Հրաչյայի Մուրադյաններին տրամադրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրի 4-րդ փողոց 61 հասցեում գտնվող բնակելի տնով զբաղեցված, 08-016-0049-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1417,2 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել շինության սեփականատիրոջը:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 337 Հայաստանի Հանրապետության դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 477597 (չորս հարյուր յոթանասունյոթ հազար, հինգ հարյուր իննսունյոթ) դրամ:
3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացիների միջոցներով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Նարինե Հովհաննեսի, Արմենուհի, Քրիստինա և Զասենիկ Հրաչյայի Մուրադյաններին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: