Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ավագանին որոշում է ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեի «օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» 4112 հոդվածից աշխատանքային ակնառու հաջողությունների, Բասեն բնակավայրի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման համար Բասեն համայնքի վարչական ղեկավար Ռոման Համայակյանին պարգևատրել 130 000 /մեկ հարյուր երեսուն հազար/ դրամ:
|