Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Թամարա Անատոլիի Մուրադյանի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է․
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, շենք 1/4 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26122017-08-0041, տրված 2017 թվականի դեկտեմբերի 26-ին) թիվ 4 բնակարանը` 77․04 քառակուսի մետր մակերեսով, ընդհանուր օգտագործման տարածքների և հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրել Թամարա Անատոլիի Մուրադյանի ընտանիքի տասներեք անդամներին․
ինքը՝Մուրադյան Թամարա Անատոլիի , ծնված 01․11․1945թ․
տղան՝ Ղազարյան Ավագ Պարույրի , ծնված 17․01․1972թ․
աղջիկը՝ Ղազարյան Աստղիկ Պարույրի, ծնված 11․11․1968թ․
թոռը՝ Թամամյան Միլա Ներսեսի, ծնված 25․04․2007թ․
տղան՝ Ղազարյան Ռաֆայել Պարույրի, ծնված 17․01․1972թ․
հարսը՝ Մամիկոնյան Վերա Մանվելի, ծնված 18․05․1979թ․
թոռը՝ Ղազարյան Աննա Ռաֆայելի, ծնված 12․02․1999թ․
թոռը՝ Ղազարյան Նիկոլայ Ռաֆայելի, ծնված 12․05․2001թ․
թոռը՝ Ղազարյան Էրիկ Ռաֆայելի, ծնված 08․10․2008թ․
տղան՝ Ղազարյան Անուշավան Պարույրի, ծնված 03․01․1967թ․
հարսը՝ Պեծիկյան Նաիրա Արտուշի, ծնված 12․02․1973թ․
թոռը՝ Ղազարյան Թամարա Անուշավանի, ծնված 02․01․1998թ․
թոռը՝ Ղազարյան Պարույր Անուշավանի, ծնված 22․04․1999թ․
2.Բնակարանի նվիրատվության հետ կապված ծախսերը վերապահել վարձակալին: