Այսօր: Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



01 հուլիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ Պ․ԼԱԶԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ 17 ՀԱՍՑԵԻ 08-007-0109-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Արմեն Մկրտիչի Գասպարյանը (ծնված 03/10/1981 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին համասեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան  գյուղի, Պ․  Լազարյան փողոց, 17 հասցեի, 0,093 հեկտար մակերեսով, 08-007-0109-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:

Համսեփականության իրավունքով Մկրտիչ Արամայիսի Գասպարյանին, Ռուզաննա   Յուրջանի Քոթանջյանին, Արմեն և Նարինե Մկրտիչի Գասպարյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան  գյուղի, Պ․   Լազարյան փողոց, 17 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 95,11 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով նկուղը, աստիճանահարթակը, բնակելի տունը, բաց պատշգամբը, ավտոտնակը և պարիսպները կառուցվել են 2008 թվականից 2020 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 20245DCGZR ծածկագրով:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և  13-րդ կետի և  ա) և բ)  ենթակետերի, 18-րդ կետի դ) ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ախուրյան գյուղի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով Արմեն Մկրտիչի Գասպարյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան  գյուղի, Պ․Լազարյան փողոց, 17 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 95,11 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով նկուղը, աստիճանահարթակը, բնակելի տունը, բաց պատշգամբը, ավտոտնակը  և պարիսպները, ինչպես նաև ինքնակամ բացված թվով երկու պատուհանները, փակված թվով հինգ պատուհանները և բացված թվով երկու դուռը, փակված թվով մեկ դուռը  ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի, ինչպես նաև ինքնակամ բացված թվով երկու պատուհանների, փակված թվով հինգ պատուհանների և բացված թվով երկու դռան, փակված թվով մեկ դռան օրինականացման համար սահմանել 10000 դրամ, իսկ օժանդակ շինությունների համար 6000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,1209 գործակիցը։

3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 122557 (մեկ հարյուր քսաներկու հազար հինգ հարյուր հիսունյոթ) դրամ։

4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

5.Նույն հողամասի վրա 2008 թվականից մինչև 2020 թվականը ինքնակամ կառուցված 44,1 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով օժանդակ շինությունը, հարթակը, շվաքարանը և ծածկ թողնել ինքնակամ, ինքնակամ կառույցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի  համասեփականատերերը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner