Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում եմ՝
1.Քաղաքացի Թամարա Լյովայի Մարուքյանի սեփականության իրավունքը ճանաչված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Վահրամաբերդ բնակավայրի Բյուրակն թաղամասի 9-րդ փողոց, 2 հասցեավորմամբ բնակելի նշանակության շինություններով զբաղեցված հողամասի սահմանված չափից՝ 1000 քառակուսի մետրից, ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 1077,98 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել ԹամարաԼյովայի Մարուքյանին:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով՝ 555 160 (հինգ հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր վաթսուն) դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Թամարա Լյովայի Մարուքյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: