Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացի Նարինե Հովհաննեսի Մուրադյանի դիմումը և Շիրակի մարզպետի 1997 թվականի հունիսի 5-ի թիվ 109 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Սեփականության իրավունքով քաղաքացի Նարինե Հովհաննեսի (ծնված 08/04/1964 թվական), Արմենուհի (ծնված 15/12/1983 թվական), Քրիստինա (ծնված 25/02/1986 թվական) և Զասենիկ (ծնված 29/06/1987 թվական) Հրաչյայի Մուրադյաններին տրամադրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրի 4-րդ փողոց 61 հասցեում գտնվող բնակելի տնով զբաղեցված, 08-016-0049-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1417,2 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել շինության սեփականատերերին:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 337 Հայաստանի Հանրապետության դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 477597 (չորս հարյուր յոթանասունյոթ հազար, հինգ հարյուր իննսունյոթ) դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով սույն որոշման պայմաններով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: |