Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի թիվ 1477-Ն որոշման 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Գևորգ Վարդգեսի Ավագյանի դիմումը որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 08-089-0132-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 1․3033 հեկտար արոտավայրը օգտվելու նպատակով տրամադրել քաղաքացի Գևորգ Վարդգեսի Ավագյանին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված արոտավայրը տրամադրել 3 տարի ժամկետով, արոտավայրից օգտվելու վճարի չափը սահմանել հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասար՝ 3500 /երեք հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Քաղաքացի Գևորգ Վարդգեսի Ավագյանի հետ կնքել արոտավայրից օգտվելու պայմանագիր: