Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների, որոշում եմ`
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի տարածքում գտնվող, 08-065-0227-0026 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կազմ փոխադրված 1 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Հացիկ, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 1 հողամաս» հասցեն:
2. Տրամադրված հասցեն գրանցելու նպատակով սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին: