Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Գրենական պիտույքներ և հագուստ» 4261 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 34 դպրոցներից 33-ում առաջին դասարան հաճախող 450 (չորս հարյուր հիսուն) երեխաներին նվերներ գնելու նպատակով տրամադրել 1800 000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամ: |