Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ, 8-րդ և 19-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2023 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ ԱԳ/13972-2023 գրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս ու Մարմաշեն բնակավայրերում անցկացված հանրային լսումների արդյունքների մասին կազմված արձանագրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերի համայնքային նշանակության ստորև ներկայացված չորս փողոցներն անվանափոխել զոհված զինծառայողների անուններով՝
1)Կապս գյուղի 3-րդ փողոցն անվանափոխել «Արամայիս Մուրադյան» անվամբ,
2)Կապս գյուղի 7-րդ փողոցն անվանափոխել «Լևոն Նաջարյան» անվամբ,
3)Կապս գյուղի 15-րդ փողոցն անվանափոխել «Կառլեն Մուրադյան» անվամբ,
4)Մարմաշեն գյուղի 9-րդ փողոցն անվանափոխել «Սոս Էլբակյան» անվամբ:
2.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռօրյա ժամկետում այն տրամադրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ախուրյանի անձնագրային ծառայությանը:
3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան Համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս և Մարմաշեն բնակավայրերի համայնքային նշանակության չորս փողոցների անվանափոխման մասին» թիվ 37-Ա որոշումը: |