Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2024 թվականին իրականացվելիք տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին համաձայնություն տալու մասին» թիվ 88-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2024 թվականին իրականացվելիք տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հետևյալ սուբվենցիոն ծրագրերին՝
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ /2 փուլով/,
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ,
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ /2 փուլով/,
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ /2 փուլով/,
5) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում խմելու ջրագծի հիմնանորոգուման աշխատանքներ,
6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ախուրյանի խճուղի 2-րդ փողոց, Պ. Սևակ, Հ.Հովսեփյան , Ե. Չարենց և Կոմիտաս փողոցների ասֆալտապատման աշխատանքներ,
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան և Փոքրաշեն բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ,
8) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի և Առափի բնակավայրի հին թաղամասի գազաֆիկացման աշխատանքներ,
9) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի մշակույթի տան կառուցման աշխատանքներ /2 փուլով/,
10) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի 2-րդ և 8-րդ փողոցների ասֆալտապատում,
11) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան և Ազատան բնակավայրերի լուսավորության ցանցի թարմացում և ընդլայնում,
12) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի շենքի հարակից պուրակի հիմնանորոգում,
13) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատում,
14) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատում,
15) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի սնող գազատարի կառուցում,
16) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան,Երազգավորս և Բայանդուր բնակավայրերի կարիքների համար ավտոգրեյդերի և մինի ամբարձիչի ձեռքբերում,
17) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորագման աշխատանքներ,
18) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենայի և երեք հարյուր հատ նոր անվավոր աղբամանների ձեռք բերում:»
|