Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի ռեգիստրի 2022 թվականի նոյեմբերի 1-ի թիվ Կ-01112022-08-0015 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող 08-052-0200-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ հողատեսքի հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու ու օտարման մեկնարկային գինն ու պայմաններն հաստատելու մասին» թիվ 110-Ա որոշումը։ |