Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքին անդամակցելու «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությանը։
2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի պաշտոնապես գրանցված յուրաքանչյուր բնակչի հաշվով սահմանել 20 (քսան) դրամ անդամավճար։ |