Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգ»-ի 9-րդ կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 5-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-037-0020-0004 կադաստրային ծածկագրով, 0,120254 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 31072025-08-0017) հողամասի վրա բնակելի տան ընդլայնման նպատակով, հողամասի համասեփականատերերին տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք: