Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 30-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և փոխանակվող հողամասի համասեփականատերերի կողմից տրված համաձայնությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին, որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող 08-108-0045-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 50 քառակուսի մետր մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ մասը, հավասար պայմաններով փոխանակել համայնքային սեփականության հողամասի հարևանությամբ գտնվող, քաղաքացիներ Արթուր Հրաչիկի և Լիլյա Սպարտակի Գասպարյաններին համասեփականության իրավունքով պատկանող, 08-0108-0276-0002 կադաստրային ծածկագրով 50 քառակուսի մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 1405379), բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասի հետ՝ քաղաքացիներին համասեփականության իրավունքով պատկանող հողամասը համայնքային սեփականության 08-108-0045-0003 կադաստրային ծածկագրով հողամասի հետ միավորելու և կառուցապատելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի փոխանակության մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: |