Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2023 թվականի ապրիլի 17-ի թիվ 02.1//03602-2023 գրությունը՝ Հայաստանի Հարապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու արտահերթ երկրորդ նիստի օրակարգը հաստատելու մասին» թիվ 05-Ա որոշման վերնագրում «05» թիվը փոխարինել «5» թվով,
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 211-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 06-Ա որոշման վերնագրում «06» թիվը փոխարինել «6» թվով,
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 212-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 07-Ա որոշման վերնագրում «07» թիվը փոխարինել «7» թվով,
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 213-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 08-Ա որոշման վերնագրում «08» թիվը փոխարինել «8» թվով,
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի « Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի 2023 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 212-Ա որոշման թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի « Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2023 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 213-Ա որոշման թիվ 1-23 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-23 հավելվածների:
|