Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որշմամբ հաստատված կարգի 1-ին կետի գ) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ գյուղի բնակիչ՝ Վահան Մարզպետի Գրիգորյանը 2024 թվականի մարտի 1-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 453,78 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության անասնաշենքը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-092-0095-0030 կադաստրային ծածկագրով 0,13279 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 453,78 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության անասնաշենքը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-092-0095-0030 կադաստրային ծածկագրով, 0,13279 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ոսկեհասկ, 27-րդ փողոց, 12 անասնաշենք, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 21042025-08-0024) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 942818 (ինը հարյուր քառասուներկու հազար, ութ հարյուր տասնութ) դրամ արժեքով, որից՝ 674317 (վեց հարյուր յոթանասունչորս հազար, երեք հարյուր տասնյոթ) դրամը շինության արժեքն է, իսկ 268501 (երկու հարյուր վաթսունութ հազար, հինգ հարյուր մեկ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Վահան Մարզպետի Գրիգորյանին (ծնված 30/08/1989 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Վահան Մարզպետի Գրիգորյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |