Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի և 16-րդ կերի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ,9-րդ,11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի N 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2022 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 4 նիստի արձանագրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 56 սոցիալապես անապահով ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 39 /երեսունինը / սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ ընդամենը՝ 1025․0 հազար/մեկ միլիոն քսանհինգ հազար/ ՀՀ դրամ, համաձայն N1 հավելվածի։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 3-րդ խմբի,
1-ին դասի «Հարազատին կորցրած անձիք» բյուջեի ծրագրի «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 3 /երեք/ սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին, ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման համար տրամադրել դրամական օգնություն, ընդամենը՝ 75000 /յոթանասուն հինգ հազար/ ՀՀ դրամ, համաձայն N 2 հավելվածի։
3. Մերժել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 14 /տասնչորս/ ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի դրույթներին չհամապատասխանելու, դիմողների կողմից հիմնավորող փաստաթղթեր չներկայացնելու, նույն տարվա մեջ նույնաբովանդակ կրկնակի դիմում ներկայացնելու պատճառով, համաձայն N 3 հավելվածի: