Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 21-ի թիվ 09-Ն հրամանով հաստատված հավելվածի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրիկի Լիլիթ մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2024 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից: |