Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և«դ» կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 210 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 1 ակտը, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Լիանա Սմբատի Գևորգյանի կողմից 2025 թվականի օգոստոսի 11-ին ներկայացրած դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից արտակարգ իրավիճակի՝ հրդեհի հետևանքով տուժած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Լիանա Սմբատի Գևորգյանին տրամադրել վնասի մասնակի փոխհատուցում ՝ ընդամենը 200 000 (երկու հարյուր հազար) դրամ։ |