Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 488-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 488-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 08-007-0052-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,09799 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԴՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԵԿ ՍԱՄՎԵԼԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Նարեկ Սամվելի Մելիքյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոց, 5/3 հասցեում գտնվող 08-007-0052-0006 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,09799 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված բնակելի տան և ավտոտնակի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով: Հաշվի առնելով, որ 0,09799 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝

1.Ճանաչել քաղաքացի Նարեկ Սամվելի Մելիքյանի (ծնված 26/07/1993 թվական) սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոց, 5/3 հասցեում գտնվող 08-007-0052-0006 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,09799 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան և ավտոտնակի նկատմամբ, դրանք համարել օրինական՝ առանց օրինականացման վճարների գանձման:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նարեկ Սամվելի Մելիքյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.19 Մբ) Որոշում 488-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner