ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները և աշխատակազմը:
Քննարկվել են աշխատանքային պարտականությունները պատշաճ իրականացնելու, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը բարձրացնելու վերաբերյալ առավել արդյունավետ մեխանիզմներ կիրառելու մանրամասները:
Ինչպես միշտ, Զավեն Մանուկյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել համայնքապետարանում ազգաբնակչությանն ըստ պատշաճի դիմավորելու, հարցերին հետամուտ լինելու գործընթացին, նշել, որ աշխատակիցներից յուրաքանչյուրի ուղիղ պարտականությունը բնակչի խնդիրը լուծելն է:
|