Այսօր: Հինգշաբթի, 27 Հունիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



19 հունիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 08-007-0016-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,016476 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԴՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻ ՌԱՅԱ ՍԱՐԳԻՍԻ ՉԱԽԱԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Ռայա Սարգիսի Չախալյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Հոլանդական թաղամաս 4-րդ փողոց, 9 հասցեում գտնվող 08-007-0016-0004 կադաստրային ծածկագրով 0,016476 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված բնակելի տան նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:

Հաշվի առնելով, որ 0,16476 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրա պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝

1.Ճանաչել քաղաքացի Ռայա Սարգիսի Չախալյանի (ծնված 20/06/1968 թվական) սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հոլանդական թաղամաս 4-րդ փողոց, 9 հասցեում գտնվող 08-007-0016-0004 կադաստրային ծածկագրով 0,016476 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան  նկատմամբ, այն համարել օրինական՝ առանց օրինականացման վճարների գանձման:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռայա Սարգիսի Չախալյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝1c369243-2167-4806-a781-8a0259e72b55



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner