Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 605-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Արթուր Մարտինի Հովհաննիսյանի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին, որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոց, 4-րդ անցուղի, 5-րդ շենք, թիվ 3 հասցեի 156,8 քառակուսի մետր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 11042022-08-0039, տրված 2022 թվականի մարտի 3-ին), բաժնային սեփականության իրավունքով գրանցված ընդհանուր օգտագործման տարածքները և հողամասը նվիրել Արթուր Մարտինի Հովհաննիսյանի ընտանիքի հինգ անդամներին, հետևյալ կազմով՝
1) ինքը՝ Հովհաննիսյան Արթուր Մարտինի (ծնված 30/11/1971 թվական),
2) մայրը՝ Հովհաննիսյան Թագուհի Բաբկենի (ծնված 11/09/1947 թվական),
3) կինը՝ Մարտիրոսյան Սուսաննա Աղասու (ծնված 24/04/1975 թվական),
4) տղան՝ Հովհաննիսյան Մարտին Արթուրի (ծնված 21/11/1998 թվական),
5) տղան՝ Հովհաննիսյան Արտակ Արթուրի (ծնված 21/10/2002 թվական)։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ նվիրառուների միջոցներով: |