Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշումը և 2025 թվականի մայիսի 7-ին Մայիսյան բնակավայրում միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար կազմակերպված հանրային լսման արձանագրությունը և հաշվի առնելով նախաձեռնողի՝ «Լուք» ՍՊԸ-ի տնօրենի 2025 թվականի մարտի 28-ի թիվ 2803Մ գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` Տալ նախնական համաձայնություն «Լուք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ծրագրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման համար։ |