Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարություն 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 43-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 50-րդ փողոց, 10 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող, 08-004-0669-0056 կադաստրային ծածկագրով, 15,01446 հեկտար մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը մեկ տարի ժամկետով, 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով, մրցութային կարգով վարձակալության տրամադրել՝ քարի մշակման սարքավորումներ տեղադրելու և շահագործելու համար:
2.Հողամասի վարձակալության պայմանագրում ներառել դրույթներ՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, փորձաքննության ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, նախապես սահմանված կարգով փորձաքննության ենթարկելու պահանջ: |