Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի բնակիչ Մկրտիչ Էլֆիկի Ավետիսյանի դիմումը՝ 44-օրյա պատերազմում զոհված որդու՝ Էլֆիկ Մկրտիչի Ավետիսյանի հիշատակին նվիրված խաչքարի տարածքի բարեկարգման աշխատանքներ կատարելու համար գումար տրամադրելու մասին՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի բնակիչ Մկրտիչ Էլֆիկի Ավետիսյանին տրամադրել 700000 /յոթ հարյուր հազար/ դրամ դրամական օգնություն՝ 44-օրյա պատերազմում զոհված որդու՝ Էլֆիկ Մկրտիչի Ավետիսյանի հիշատակին նվիրված խաչքարի տարածքի բարեկարգման աշխատանքներ կատարելու համար: |