Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային սեփականություն համարվող վեց կտոր հողամասերն աճուրդ վաճառքի միջոցով օտարելու, օտարման մեկնարկային գները և պայմանները հաստատելու մասին» թիվ 163-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի մեկնարկային գնի «500000» թիվը փոխարինել «1100000» թվով: |