Այսօր: Ուրբաթ, 24 Հունվարի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հունվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ 3 ՀԱՍՑԵԻ 08-080-0027-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Քաղաքացի Արթուր Հակոբի Սարգսյանը (ծնված 04/02/1988 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի 4-րդ փողոց, 3 հասցեի 08-080-0027-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,12984 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:

 Բաժնային սեփականության իրավունքով Հակոբ Լյուդվիգի, Սիլվա Մինասի, Արթուր և Լյուդվիգ  Հակոբի Սարգսյաններին պատկանող Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի,  Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի 4-րդ փողոց, 3 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող  374.47 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, կիսանկուղները, բաց պատշգամբը, աստիճանահարթակը, անասնաշենքը, հացատունը, շվաքարանը և պարիսպը կառուցվել են 1994 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը): Նույն  հողամասի վրա ինքնակամ կառուցված 50,33 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը կառուցվել է 2007 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024ADQQJM ծածկագրով:

  Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի,   13-րդ կետի,   բ) ենթակետի  և  22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Մեծ Սարիար բնակավայրի (Շիրակի մարզ, 18-րդ գոտի) համար 0,0631 է և հիմք ընդունելով Արթուր Հակոբի Սարգսյանի դիմումը՝

1.   Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի,  Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի 4-րդ փողոց, 3 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող  374.47 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, կիսանկուղները, բաց պատշգամբը, աստիճանահարթակը, անասնաշենքը, հացատունը, շվաքարանը և պարիսպը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:

2.  Նույն  հողամասի վրա ինքնակամ կառուցված 50.33 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը  ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:

3.  Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված  օժանդակ շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,0631 գործակիցը։

4.  Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 19055 (տասնինը հազար հիսունհինգ) դրամ։

5.  Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

6.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

7.  Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner