Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» հասարական կազմակերպության համահիմնադիր Հռիփսիմե Պետրոսյանի դրմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կրաշեն գյուղում երկշաբաթյա բակային ճամբար կազմակերպելուն աջակցելու համար գումար տրամադրելու մասին՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կրաշեն գյուղում երկշաբաթյա բակային ճամբար կազմակերպելուն աջակցելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածից «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» հասարական կազմակերպությանը տրամադրել 155000 (մեկ հարյուր հիսունհինգ հազար) դրամ: |